Կառավարության որոշումներ

13 Մարտի 2014, 366 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդ-վածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի 23.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված նվազագույն չափը չի կիրառվում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա այն հողամասերի նկատմամբ, որոնք կարող են օտարվել միայն որպես առանձին գույքային միավորներ և սեփականաշնորհված հողաբաժնի չափից պակաս են:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023