Կառավարության որոշումներ

10 Ապրիլի 2014, 382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 4-րդ կետի 24-րդ ենթակետում «այդ ծրագրերի գծով 2014 թվականի առաջին եռամսյակում» բառերը փոխարինել «այդ ծրագրերի գծով 2014 թվականի առաջին կիսամյակում» բառերով, «տարեկան գումարների 1/4-ից ոչ ավելի չափով» բառերը` «տարեկան գումարների 1/2-ից ոչ ավելի չափով» բառերով, իսկ «տնօրինման առաջին եռամսյակի նախահաշիվների» բառերը` «տնօրինման առաջին կիսամյակի նախահաշիվների» բառերով.
2) որոշման 24-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023