Կառավարության որոշումներ

3 Ապրիլի 2014, 405 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն NN 1, 3, 4 և 5 հավելվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի Կապան երկաթուղային կայարանի (վկայական՝ N 2397742) հողամասի հատակագծի 4-5-6 բեկման կետերով սահմանագծված հատվածին հարող 6000 քառ. մետր մակերեսով հողամասի հատվածը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի Սանահին երկաթուղային կայարանի լոկոմոտիվային բրիգադների հանգստի տունը (վկայական՝ N 2283412)՝ հարակից շինություններով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձորի գյուղական համայնքի Նյուվադիի երկաթուղային կայարանի (վկայական՝ N 1168700) էլեկտրակառավարման կենտրոնի շենքը՝ իրենց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին՝ համայնքի կարիքների օգտագործման, քաղաքային տնտեսությունը կազմակերպելու և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող, Գյումրու տարածաշրջանում գտնվող տարածքներում բնակություն հաստատած՝ 30 անձով 7 ընտանիքին անհատույց, սեփականության իրավունքով հանձնելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի Կապան երկաթուղային կայարանի՝ 6000 քառ. մետր մակերեսով հողամասի հատվածը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով հանձնել Կապանի քաղաքային համայնքին:
5. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի Սանահին կայարանի լոկոմոտիվային բրիգադների հանգստի տունը՝ հարակից շինություններով, իրենց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Ալավերդու քաղաքային համայնքին` համայնքի կարիքների օգտագործման, քաղաքային տնտեսությունը կազմակերպելու և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող Սանահինի թունելի պահպանության տարածքներում բնակություն հաստատած՝ 3 անձից բաղկացած մեկ ընտանիքին անհատույց, սեփականության իրավունքով հանձնելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձորի գյուղական համայնքի Նյուվադիի երկաթուղային կայարանի էլեկտրակառավարման կենտրոնի շենքը՝ իր օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը հանձնելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Գյումրու, Կապանի, Ալավերդու քաղաքային համայնքների ղեկավարների հետ միասին ապահովել սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
8. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և սույն որոշման N 4 հավելվածում նշված տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու նպատակով՝ նրանց կողմից զբաղեցված շենք-շինությունները՝ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքներին` համաձայն N 4 հավելվածի` այնտեղ բնակվող անձանց անհատույց, սեփականության իրավունքով հանձնելու պայմանով:
9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Գյումրու, Ալավերդու և Մյասնիկյանի համայնքների ղեկավարների հետ սույն որոշման 2-րդ, 5-րդ և 8-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը՝ սահմանելով, որ նվիրաբերության պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են համայնքների միջոցների հաշվին:
10. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին համաձայնություն տալ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության առաջարկին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը՝ համաձայն N 5 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու վերաբերյալ:
11. Առաջարկել՝
1) Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում ապահովել Գյումրի քաղաքի Երկաթուղայինների 62 հասցեում գտնվող՝ Գյումրու կապի տան վարչական շենքը բնակելիի վերափոխելու գործընթացը, այնտեղ բնակվելու համար կենցաղային նվազագույն պայմանների ստեղծումը և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող՝ Գյումրու տարածաշրջանում գտնվող տարածքներում բնակություն հաստատած՝ 30 անձով 7 ընտանիքի վերաբնակեցումը նշված շենքում.
2) Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող՝ Սանահինի թունելի պահպանության տարածքներում բնակություն հաստատած՝ 3 անձից բաղկացած մեկ ընտանիքի վերաբնակեցումը Սանահին կայարանի լոկոմոտիվային բրիգադների հանգստի տանը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023