Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 404 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 80-Ն որոշման 4-րդ կետում «Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին (անձնագիր` BA 0013825, տրված՝ 16. 11. 2012 թ., 012-ի կողմից)» բառերը փոխարինել «Գագիկ Շաղաբեգի Գալստյանին (անձնագիր` AK 0214042, տրված՝ 26. 12. 2008 թ., 005-ի կողմից)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023