Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 323 - Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 23-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) որ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2014 թվականի համար 465 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.
4) որ 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածում նշված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը կամ տեսակը չի համապատասխանի հավելվածով նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2020

2019