Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 326 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված «ՈԻԱԶ 31519» մակնիշի (պետհամարանիշը՝ 048ՈՍ07, շարժիչը՝ 0903396, թափքը՝ 0033964, թողարկման տարեթիվը՝ 1998 թվական), 2200000 դրամ մնացորդային արժեքով և «ՈԻԱԶ 31519» մակնիշի (պետհամարանիշը՝ 065ՈՍ10, շարժիչը՝ 0903693, թափքը՝ 0033957, թողարկման տարեթիվը՝ 1998 թվական), 2200000 դրամ մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023