Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 335 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապե-տության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման քարտում (2 օրինակից, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` 3 օրինակից), և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտի առաջին օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Հաշվառման քարտի երկրորդ օրինակը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների կողմից 1992 թվականի օգոստոսի 3-ին կնքված Ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ միջպետական համաձայնագրի համաձայն ուղարկվում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն կենտրոն` միջպետական ինֆորմացիոն բանկում հաշվառելու համար, իսկ երրորդ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` օտարերկրյա քաղաքացու ծագման պետությանը տեղեկացնելու համար:».
2) 18-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման քարտում (N 1 ձև) նշված Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023