Կառավարության որոշումներ

17 Ապրիլի 2014, 419 - Ա

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության <<Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին` Միավորված ազգերի զարգացման ծրագրի սեփականությունը հանդիսացող 7676,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով <<Նիսան Պատրոլ>> 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը (շարժիչի համարը՝ TB 48024540, թափքի համարը` JN 8 FY 15Y 94X523381, պետական համարանիշը՝ 279 ՏՏ 60, արտադրման տարեթիվը՝ 2004 թվական) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության <<Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:

 

 

Արխիվ

2024

2023