Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2014, 471 - Ա

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ավելացված արժեքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնց, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից ծրագրի շրջանակում մատակարարվել են ուսումնական ռոբոտներ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից ծրագրի շրջանակում ուսումնական հաստատություններին ուսումնական ռոբոտները մատակարարվում են անհատույց:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից ծրագրի շրջանակում, սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում նշված կազմակերպություններին ուսումնական ռոբոտները, այդ թվում` ընդհանուր 30218.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (յուրաքանչյուրը՝ 503.64 հազ. դրամ արժողությամբ) ծրագրային ապահովմամբ քարտերը մատակարարվում են անհատույց:
4. Առաջարկել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից ծրագրի շրջանակում ուսումնական ռոբոտների, այդ թվում` ծրագրային ապահովմամբ քարտերի մատակարարումն իրականացնել կազմակերպությունների հետ կնքվող (կնքված)` ապրանքների անհատույց մատակարարման պայմանագրի հիման վրա` պայմանագրում նախատեսելով ապրանքի անհատույց մատակարարման վերաբերյալ դրույթ:


Հավելված

Արխիվ

2024

2023