Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2014, 493 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍ-ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ¬ՏԱ-ՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱ¬ԿԱ¬ՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատաս-խան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում>> ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:
2. <<Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափով դրամաշնորհը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով.
2) սույն որոշման N 8 հավելվածով 39121100-1, 39121100-2, 39121200-1, 39121200-2, 39143210-1 և 39143210-2 կոդերով նախատեսված գնման առարկաների գծով գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գներով.
3) սույն որոշման N 8 հավելվածի 98341140-1, 45232141-1, 71356100-2 և 71242000-2 կոդերով նախատեսված գնման առարկաների գծով գնումները համարել անհետաձգելի և գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգը կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների շինարարություն>> և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ձեռք բերել մեկ պարեկային ավտոմեքենա` սույն որոշման N 8 հավելվածի 34111200-1 կոդով նախատեսված միավոր արժեքով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023