Կառավարության որոշումներ

17 Ապրիլի 2014, 479 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի և 1-ին կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանելու մասին» N 589-Ն որոշման 1-ին կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 533-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» N 996-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի «Գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը սահմանելու մասին» N 798-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 983-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 431 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Գործազրկության նպաստի չափը սահմանելու մասին» N 196-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 818-Ն որոշումը:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-7-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 8-10-րդ ենթակետերը` 2015 թվականի հունիսի 1-ից:

 

Արխիվ

2024

2023