Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2014, 494 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014/2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014/2015 ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրա ընդունելության՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,
բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ,
գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) օրդինատուրա ընդունելության` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 95 տեղ.
3) դոկտորանտուրա ընդունելության՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 14 տեղ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014/2015 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ընդունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում.
2) Հայաստանի Հանրապետությունում 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ուսուցմամբ պահուստային տեղերը բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը.
3) Հայաստանի Հանրապետությունում 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա և օրդինատուրայի ընդունելության տեղերը բաշխում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023