Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2014, 490 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 33-րդ և «Հատուկ քննչական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «, սոցիալական» բառը, իսկ ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 4-րդ կետից հանել «կամ սոցիալական» բառերը, իսկ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերով,
բ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե անձն ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված սանդղակով ըստ տարեթվի սահմանված աշխատանքային ստաժը, և այդ տարեթվին լրացել է նրա 63 տարին, ապա նա տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ՝ իր հայեցողությամբ:»,
գ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները: 25 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրա-մանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտ-oպերատորների և բորտուղեկցորդների ծառայության uտաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:»,
դ. 34-րդ կետից հանել «և սոցիալական», իսկ 37-րդ կետից՝ «կամ սոցիալական,» բառերը,
ե. հավելվածը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին կետով.
«36.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նշանակված աշխատանքային կեսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները: Եթե վերահաշվարկված կենuաթոշակի չափը ցածր է կենuաթոշակի նախկին չափից, ապա կենuաթոշակը վճարվում է նախկին չափով:»,
զ. 41-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
է. 43-րդ կետի 2-րդ ենթակետի պարբերությունների «ա» և «բ» համարակալումները համապատասխանաբար փոխարինել «2.1)» և «2.2)» համարակալումներով,
ը. 46-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
թ. 50.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «` հաշմանդամ ճանաչվելու օրվանից» բառերը,
ժ. 50.3-րդ կետից հանել «(ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին)» բառերը,
ժա. 52.2-րդ և 52.3-րդ կետերից հանել «կամ սոցիալական» բառերը,
ժբ. 62-րդ կետից հանել «Նշված դեպքում լիազորագրի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (կարվում է կենսաթոշակի գործին):» նախադասությունը,
ժգ. 82-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 2 հավելվածում՝
ա. հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Օրենքի 9-րդ հոդվածի 2 րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում ստաժում հաշվարկվում են օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ժամանակահատվածները՝ եռակի չափով:»,
բ. 24-րդ կետի երկրորդ նախադասությունը «տեղեկանք» բառից հետո լրացնել «, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը» բառերով.

4) որոշման N 3 հավելվածում՝
ա. հավելվածը 2-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. հատուկ քննչական ծառայության ծառայողի (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և հատկապես կարևոր գործերի քննիչի) ծառայության ժամանակահատվածը.»,
բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը «քննչական գլխավոր վարչությունում» բառերից հետո լրացնել «կամ հատուկ քննչական ծառայությունում» բառերով,
գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «զինվորական ծառայության,» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերով.
5) որոշման N 9 հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման N 10 հավելվածի 3-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023