Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2014, 468 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 391-Ն որոշման N 3 հավելվածի «ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ» բաժնում «(2679.2)» թիվը փոխարինել «(279.38)» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023