Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2014, 521 - Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 68-րդ հոդվածներով և 27-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման մասին որոշմանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կազմում առաջադրել համապատասխան ներկայացուցիչների թեկնածություններ:
 

Արխիվ

2024

2023