Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2014, 506 - Ա

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ` վարձակալության պայմանագիր) համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները` 1.286.186.478,94 դրամ արժողությամբ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված, օգտագործված ապրանքանյութական արժեքները՝ 37.445.026,37 դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում են «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետ վերադարձված (հանձնված)՝ այդ գույքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ
«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության՝ նախկինում ստացված հիմնական գույքի հետ վերադարձնելու պարտավորությունը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)՝ նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ակտիվների) հանձնում-ընդունումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելուց հետո հանձնել վարձակալության «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքանյութական արժեքների հետ վերադարձի (հանձնման), պարտավորությունների նվազեցման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև հանձնման-ընդունման համաձայնագրի կազմման օրը:
4. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն անհրաժեշտության դեպքում կատարվելու են «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023