8 Մայիսի 2014, 507 - Ա
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
Հաստատել 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հետևյալ 5 հասարակական միավորումների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչների թեկնածությունները՝
Գուրգեն Պողոսյան 		- «Բնակչության զբաղվածություն» սոցիալական, 
իրավապաշտպան հասարակական կազմակերպու
թյուն» ՀԿ (համաձայնությամբ)
Արգիշտի Մելոյան		- «Մենուա և Արգիշտի եղբայրներ» բարեգործական 
ՀԿ (համաձայնությամբ)
Թադևոս Աբգարյան 		- «Տարածքային գիտակրթական կենտրոնների 
միավորում» ՀԿ (համաձայնությամբ)
Արման Դանիելյան 		- «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» 
ՀԿ (համաձայնությամբ)
Նելլի Մինասյան 		- «Զինվորի մայր» հանրապետական բարեգործական 
կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)