Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2014, 514 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը քրեակատարողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայության վարչական շենքերի սպասարկումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընդգրկել մինչև 70 պայմանագրային աշխատողի` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը սույն որոշման 1-ին կետով սահմանված թվաքանակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023