Կառավարության որոշումներ

22 Մայիսի 2014, 536 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին>> N 895 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխություները`
1) 2-րդ ենթակետից հանել <<և 5-րդ>> ու <<և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով` բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով>> բառերը.
2) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023