4 Հունիսի 2014, 574 - Ն
ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշման N 1  հավելվածի 14-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ  է.
1. Հաստատել գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: