Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2014, 567 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարկային միջոցների ներգրավման միջոցառումների մասին» N 891-Ա որոշման 4-րդ կետի համաձայն «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ 2007 թվականի մարտի 23-ին կնքված գրավի պայմանագրով գրավադրված 59,9 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը և դրա վրա տեղակայված անշարժ գույքը (45167,4 քառ. մետր մակերեսով արտադրական շենքերը և շինությունները) ազատել գրավից:
 

Արխիվ

2024

2023