Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2014, 579 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Ավստրիայի կառավարության կողմից արտոնյալ պայմաններով հատկացվելիք վարկային միջոցների շրջանակներում «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական, ձայնային ու լուսային վերազինման նպատակով ապրանքները և ծառայություննները ձեռք են բերվում «Գնումների մասին Հայաստանի Հանրապե-տության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

 

Արխիվ

2024

2023