Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2014, 583 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 2 ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽ¬ԱՏԱ-ԿԱԶՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵ¬ՏԱ¬ՐԱ¬ՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2008 թվականի արտադրության «Daewoo Matiz M» մակնիշի` 414672 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (նույնականացման համարը` XWB4A11AD8A163801, շարժիչը` N F8CV000348KCI) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շահագործվելու նպատակով:
2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2008 թվականի արտադրության «Daewoo Matiz M» մակնիշի` 414672 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (նույնականացման համարը` XWB4A11AD8A163821, շարժիչը`
N F8CV607469KBI) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շահագործվելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արմավիրի մարզպետներին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ավտոմեքենաները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ հաշվառման։
 

Արխիվ

2024

2023