Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2014, 584 - Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից կառուցապատման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի հաշվին ընկերությանը 2014 թվականին տրամադրել 800,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, այդ թվում՝ 2014 թվականի երկրորդ եռամսյակում՝ 400,000.0 հազ. դրամ և ինն ամսում՝ 800,000.0 հազ. դրամ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7.0 տոկոս տոկոսադրույքով, որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող՝ կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման և գրավի մասին պայմանագրեր:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել հսկողություն և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ ընկերության կողմից բյուջետային վարկի մարման կապակցությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023