Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2014, 586 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացում>>, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>> և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված <<Գյուղական կարողությունների ստեղծում>> ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում 2006 թվականի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ձեռք բերված սարքավորումները և գույքը` համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հավելված

Արխիվ

2024

2023