Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2014, 597 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին N 529-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2384698 դրամ հաշվեկշռային արժեքով Նիսսան Տիդա մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 2009 թվական, պետհամարանիշը` 023ԼԼ50, նույնականացման համարը` JN1CC11D19T000289) (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա պետական ոչ առևտրային կազմակերպությանը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 733978 դրամ հաշվեկշռային արժեքով
«ԳԱԶ 3102-751» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 2007 թվական, պետհամարանիշը` 047ԼԼ50, նույնականացման համարը` X9631020071367960) (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի գրողների միություն հասարակական կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 

Արխիվ

2024

2023