Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2014, 610 - Ն

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը կառավարող պետական մարմինների ղեկավարներին՝ հաստատել սույն որոշմամբ սահմանված կարգի պահանջներից բխող որոշումներ, ինչպես նաև հսկողություն իրականացնել կազմակերպությունների տնօրենների կողմից ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշումների կատարման նկատմամբ:
3. Կազմակերպության պետական բաժնեմասը կառավարող պետական մարմինների կողմից լիազորված անձանց՝ կազմակերպության ընդհանուր ժողովում կամ խորհրդի նիստում հանդես գալիս` առաջնորդվել սույն որոշմամբ սահմանված կարգի պահանջներով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների գրավադրված գույքի հաշվառման գրանցամատյանի ձևը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023