Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2014, 617 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 8,424.150 դրամ հաշվեկշռային արժեքով ԿԻԱ Սերատո 1.6 մակնիշի տրանսպորտային միջոցը (նույնականացման համարը՝ KNAFX411BE5851161, պետական համարանիշը՝ 079 LL 50, թողարկման տարեթիվը՝ 2013 թվական) հետ վերցնել ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրից ծագող ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հետ կնքել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հետ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված գույքի անհատույց օգտագործման մասին N 3/10 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր և ապահովել պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի հանձնում-ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:

 

Արխիվ

2024

2023