Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2014, 638 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման 128-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմին» և «հարկային ծառայության մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման հավելվածում՝
ա. 1-ին կետը «աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին» բառերից հետո լրացնել «, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023