Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2014, 642 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 12-րդ կետի 1-ին ենթակետի գ պարբերությունից հանել շինարարական ծրագրերի, ինչպես նաև և այլ բառերը.
2) 15-րդ կետը հիմնարկ գործելու դեպքում, բառերից հետո լրացնել պետական կառավարման մարմնի ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանած գնումների դեպքերում, բառերով.
3) 15-րդ կետի 1-ին ենթակետի բ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
և պատվիրատուի ղեկավարի լիազորությունները` պետական կառավարման մարմնի միջոցների հաշվին կատարվող շինարարական ծրագրերի և այլ գնումների մասով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023