Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2014, 614 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի 2014 թվականի ֆինանսավորման չափերը հաստատելու մասին» N 395-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ընդամենը` դասագրքեր և ուսումնական գրականություն» տողում «969056.0» թիվը փոխարինել «967056.0» թվով.
2) 33-րդ կետի`
ա. առաջին տողում «70000.00» թիվը փոխարինել «68000.00» թվով,
բ. երկրորդ տողում «48000.00» թիվը փոխարինել «24000.00» թվով, իսկ «20000» թիվը` «10000» թվով,
գ. երրորդ տողում «22000.00» թիվը փոխարինել «44000.00» թվով, իսկ «10000» թիվը` «20000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023