Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2014, 615 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 3-րդ կետից հետո որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ յուրաքանչյուր տեսակի կապի ցանցերի և կապի միջոցների առաջնահերթ օգտագործման իրավունք ունեն ըստ հաջորդականության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:
3.2. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կապի ցանցերը և կապի միջոցներն առաջնահերթ օգտագործվում են արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պետության պաշտպանվածության, անվտանգության, ինչպես նաև իրավակարգի պահպանման միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:».
2) 6-րդ կետում «Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա կապի միջոցների, այդ թվում` ֆիքսված հեռախոսակապի, բջջային հեռախոսակապի, ռադիոկապի, միջազգային ելքի կապուղիների» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և (կամ) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 3.1-ին կետում նշված առաջնահերթ օգտագործման իրավունքը, կապի ցանցերի և կապի միջոցների» բառերով.
3) 7-րդ կետում «Արտակարգ իրավիճակներում» բառերից հետո որոշման հավելվածը լրացնել «և ռազմական դրության ժամանակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023