Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2014, 627 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում հաշվառված, 16500 հազ. դրամ սկզբնական արժեք և 2640 հազ. դրամ մնացորդային արժեք ունեցող «ՊԱԶ 4234» մակնիշի ավտոբուսը (այսուհետ` գույք) (թողարկման տարեթիվը` 2006, պետհամարանիշը՝ 028 ՏՏ 03, թափքի համարը՝ X1M42340060000654, շարժիչի համարը՝ 244-202708) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ամրացման մասին պայմանագրի կնքումը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական հաշվառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023