Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2014, 628 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1100-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների քարտադա-րան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների մասին տեղեկատվությունը:».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում դրանց հափշտակված լինելը, որի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն, և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար:».
3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ կետում «հափշտակության կատարման ժամանակը» բառերը փոխարինել «հափշտակության ամսաթիվը» բառերով, իսկ «(ձև (ձևավորում), մանրամասն նկարագրություն, հատուկ նշաններ, թերություններ)» բառերը փոխարինել «(ձև, ձևավորում, բնորոշ մանրամասներ, հատուկ նշաններ, արատներ, վնասվածքներ)» բառերով.
5) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Առկայության դեպքում քարտին կցվում է նաև հափշտակված հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի լուսանկարը կամ էսքիզային նկարը:».
6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:».
7) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հափշտակված հնաոճ առարկաները կամ մշակութային արժեքները հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի հայտնաբերումը:».
9) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Քրեական վարույթն իրականացնող մարմինը սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:».
10) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Քրեական վարույթն իրականացնող մարմնից ստացած գրության հիման վրա ինֆորմացիոն կենտրոնը հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից:».
11) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
12) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով.
«12. Քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող հնաոճ առարկաների և մշակութային արժեքների վերաբերյալ առկա տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումներն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է 3 աշխատանքային oրվա ընթացքում:
14. Հարցումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալներն էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քարտադարանի ավտոմատացված համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
15. Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-20-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև լուսանկարը կամ էսքիզային նկարը ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:».
13) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
14) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից բխող հրամանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023