Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2014, 643 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին և 11-րդ հոդվածի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի
ՆՀ-97-Ն հրամանագրի 1-ին և 4-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի N 500-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի`
ա. 8-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության» բառերով,
բ. 13-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության» բառերով, իսկ «կոմիտեին» բառը` «նախարարությանը» բառով.
2) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության» բառերով.
3) 4-րդ կետի 28-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության» բառերով.
4) 23-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարին» բառերով:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման հավելվածներում՝
1) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով.
2) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «17. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծախսային ծրագրի անվանման մեջ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության» բառերով:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում գտնվող Դիլիջանի ուսումնական կենտրոնի կատարված և կատարման ենթակա վերակառուցման աշխատանքների ժամանակ նյութերի ու սարքավորումների (այդ թվում` վարչական) ընտրությունը կատարել պատվիրատուի պահանջներին համապատասխան` համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված գների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը և առավելագույն գները հաստատելու մասին» N 441-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) սույն որոշման 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախարարության հաշվեկշռում գտնվող Դիլիջանի ուսումնական կենտրոնի կատարված և կատարման ենթակա վերակառուցման աշխատանքների ժամանակ նյութերի ու սարքավորումների (այդ թվում՝ վարչական) տեխնիկական բնութագրերի և գների որոշման գործընթացների վրա:»։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023