Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2014, 647 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320 որոշման «ժդ» կետով հաստատված պետական նմուշի ավարտական փաստաթղթի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «օրդինատորի, դեղագետի, հետազոտողի» և «ԱՍՏԻՃԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «բժիշկ-մասնագետի, մասնագետի, դեղագետ-մասնագետի» և «ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ» բառերով.
2) «ординатора, фармацевта, исследователя» և «СТЕПЕНЬ» բառերը համապատասխանաբար փոխարինել «врача-специалиста, специалиста, фармацевта-специалиста» և «КВАЛИФИКАЦИЯ» բառերով.
3) «ordinator, pharmaceutist, researcher» և «IS AWARDED THE DEGREE» բառերը համապատասխանաբար փոխարինել «medical specialist, specialist, pharmacy specialist» և «IS QUALIFIED AS » բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023