Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2014, 663 - Ա

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Մ ԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) համահիմնադիր՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել հիմնադրամի հիմնադրման մասին որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) մեկամսյա ժամկետում «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.
2) երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Այբ» կրթական հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023