Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2014, 691 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՐԳՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքի 2-րդ փողոցի N 1/1 հասցեում գտնվող` 1218200 դրամ սկզբնական արժեքով ու 84.1 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1936 հեկտար հողամասը այսուհետ` գույք հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023