Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 711 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշման հավելվածի 17-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) «տարածքային կառավարման նախարարության,» բառերից հետո կետը լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության,» բառերով.
2) «էներգետիկայի» բառից հետո կետը լրացնել «և բնական պաշարների» բառերով.
3) «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
4) կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023