Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 710 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ԹՅԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) հույժ գաղտնի.
6) քրեակատարողական ծառայության ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) փրկարար ծառայության ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ամսական լրավճարների դեպքերը և վճարման կարգը` համաձայն N 8 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված լրավճարները ներառում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում հաշվարկված ամսական լրավճարների, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարների հանրագումարը` սույն որոշման N 8 հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում նախատեսված պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների ավելացման դեպքում սույն որոշման 1-ին կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված լրավճարների չափերը ենթակա են նվազեցման` բազային աշխատավարձի չափի կամ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխան գործակցի ավելացման արդյունքում ստացվող լրացուցիչ գումարի չափով:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել, որպեսզի համապատասխան համակարգերում մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը հաշվարկվող միանվագ դրամական օգնության և միանվագ արձակուրդի վճարների չափերը սույն որոշմամբ նախատեսված լրավճարների չափի մեջ ներառվեն և 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկվեն այն դեպքում, եթե դրանք սահմանված կարգով չեն վճարվել 2014 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023