Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 722 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 2/11 հասցեում գտնվող վարչական շենքի` «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 4-րդ հարկից 49 քառ. մետր մակերեսով ու 4396757 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով տարածքը (մնացորդային արժեքը` 3517406 դրամ) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:
2. Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023