Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 726 - Ա

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ դատական վարույթի ընթացքում և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարմանն առնչվող գործերով:
 

Արխիվ

2024

2023