Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 721 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճարների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը հաստատելու մասին N 74-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և կարգի 1-ին կետում պարտադիր կուտակային վճարների բառերը փոխարինել կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված բառերով.
2) որոշման նախաբանում 9-րդ հոդվածի 4-րդ մասը բառերը փոխարինել 9-րդ հոդվածի 9-րդ մասը բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. 2-րդ կետում օրենքով բառը փոխարինել օրենքով (այսուհետ՝ օրենք) բառերով, իսկ մուտքագրվել բառը` մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`
1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստր վարողի հաշվին՝ սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.
2) ավելի փոխանցված գումարները, սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում, չեն վերադարձվում, դրանք հաշվի են առնվում հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.
3) ավելի փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում`
ա. ավելի վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են գործատուին (նրա իրավահաջորդին), մասնակցին (նրա իրավահաջորդին) կամ հաշվի են առնվում հետագա սոցիալական վճարները հաշվարկելիս և վճարելիս,
բ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների չափով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:,
գ. 4-րդ կետում կուտակային վճարները բառերը փոխարինել կուտակային հատկացումները բառերով, իսկ և կուտակային վճարների բառերը` կուտակային հատկացումների բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Արխիվ

2024

2023