Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 723 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) վերնագրում «պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած» բառերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած» բառերով.
2) նախաբանում «6-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը` համաձայն հավելվածի:».
4) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. վերնագրում և ամբողջ տեքստում «պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած» և «պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միացած» բառերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը լրացնել «(այդ թվում` պայմանագրային եկամուտ ստացողները)» բառերով,
գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը և 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հարկային մարմինը գործատուներին տեղեկացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած` վարձու աշխատող մասնակիցների մասին, եթե աշխատավարձը (պայմանագրային եկամուտը) հաշվարկվել (վճարվել) է գործատուի (հարկային գործակալի) կողմից:»,
ե. 7-րդ կետում «պարտադիր կուտակային բաղադրիչի» բառերը փոխարինել «կենսաթոշակային կուտակային բաղադրիչի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023