Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 655 - Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիայի՝ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնտեսական գոտու 1,3932 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1.3932 հեկտար բնակավայրի հողերի կատեգորիայի հողամասի հետ փոխանակելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնտեսական գոտու 1,3932 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոխադրումը բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն սույն որոշման հավելվածում ներկայացված հողամասերի սխեմաների:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո մեկամսյա ժամկետում «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակման մասին պայմանագիր` փոխանակման ենթակա հողամասերի համարժեքությունը երաշխավորելու նպատակով դրանում ներառելով նաև դրույթ «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող հողամասում անտառապատման և մինչև անտառի շարք փոխադրելը հետագա խնամքի աշխատանքների իրականացման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությունից «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցված հողամասի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող հողերի կատեգորիա:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասը «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր կառավարման պլանի մշակման ժամանակ հաշվի առնել սույն որոշման հիման վրա «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության սահմանների փոփոխությունը:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի վավերացման, հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ անտառապատման և մինչև անտառի շարք փոխադրելը հետագա խնամքի աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացվում են «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023