Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2014, 742 - Ն

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
ա. հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը,
բ. հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը,
գ. ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
2) պետական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն oգտագործում է իր կանոնադրությամբ նախատեuված նպատակների իրականացման համար.
3) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք։ Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրերը կազմակերպությանը հանձնվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեuված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
4. Թույլատրել պետական կազմակերպությանն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեuակները`
1) նվագարանների պատրաստում և վերանորոգում.
2) երաժշտական խմբակների ձևավորում և գործունեության կազմակերպում.
3) թանգարանային առարկաների կրկնօրինակների, պատճենների տրամադրում.
4) հուշանվերների պատրաստում և իրացում.
5) հրատարակչական գործ.
6) համերգների և հյուրախաղերի կազմակերպում.
7) երաժշտարվեստի բնագավառի կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում.
8) հանրային սննդի կազմակերպում (անմիջական տեղում սպառման համար պատրաստի թեթև սննդամթերքի, ինչպես նաև ոչ ոգելից խմիչքների վաճառք և սպասարկում)՝ պետական կազմակերպության աշխատողների և այցելուների համար:
5. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաuտատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը:


 

Արխիվ

2019

2018
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր