Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 743 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ (ԲԵՌՆԱ ԹԱՓՈՒՄ) ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում (այսուհետ` հաստատություններ) խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն
N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հաստատությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հաստատությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման
N 3 հավելվածով նախատեսված հաստատություններում ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կազմման գործընթացի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված բնաիրային օգնության փաթեթի կազմը և դրա չափաքանակը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված_

Արխիվ

2024

2023