Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2014, 757 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի Կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարի տեսքով վճարվելու դեպքում դրա հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին N 1561-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «59-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել
«54-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «54-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված» բառերը փոխարինել «49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերով.
3) որոշման հավելվածի 5-րդ կետում «54-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետին համապատասխան» բառերը փոխարինել «49-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023