Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 769 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔ ՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանրապետական գործադիր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ Հայաստանի Հանրապետության միգրացիոն օրենսդրության բարեփոխումների մասով հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագրով՝ տվյալ հանրապետական գործադիր մարմնի համար սահմանված համապատասխան տարվա միջոցառումները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից՝ սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
4. Սույն որոշմամբ հաստատված ծրագրի դիտարկման գործառույթը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշման 4-րդ կետով ստեղծված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով):
5. Սույն որոշմամբ հաստատված ծրագրի պատասխանատու կատարող հանրապետական գործադիր մարմինները հանձնաժողովին տարեկան պարբերականությամբ պետք է ներկայացնեն իրենց կողմից իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվությունը՝ օրացուցային տարվա ավարտից հետո 20-օրյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023