Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 807 - Ա

ՍՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սոս Վահեի Ավետիսյանին (ծնվ.` 1989 թ. հունիսի 21-ին, բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան փող. 10 շ., բն. 20, ընդունվել է Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի ամառային զորակոչը:

 

Արխիվ

2024

2023